AREVMODELS-ը Հայաստանում առաջին ու միակ ներառական մոդելային գործակալությունն է, որը ստեղծվել է մեկ նպատակով՝ փոխելու հասարակության վերաբերմունքը ներառականության նկատմամբ։ Մենք աշխատում ենք Դաունի համախտանիշ ունեցող և առանձնահատուկ երեխաների հետ՝ օգնելով նրանց բացահայտել իրենց ուժը, վստահությունը և գեղեցկությունը։
Մեզ համար յուրաքանչյուր երեխա աստղ է, ով արժանի է տեսանելի լինելու։
Նորաձևության ցուցադրություններ, ֆոտոշութեր, տոնական միջոցառումներ և հիշվող պահեր՝ մեր երեխաների մասնակցությամբ։
AREVMODELS-ը պարզապես մոդելային գործակալություն չէ։
AREVMODELS-ը մեծ ընտանիք է։
Մենք հպարտ ենք համագործակցել այն մարդկանց և կազմակերպությունների հետ, ովքեր կիսում են մեր արժեքներն ու հավատում ներառական հասարակության կառուցմանը։ Յուրաքանչյուր համագործակցություն նոր հնարավորություն է մեր երեխաների համար՝ փայլելու, զարգանալու և վստահ քայլելու դեպի իրենց երազանքները: Միասին մենք ստեղծում ենք ոչ միայն գեղեցիկ նախագծեր, այլ նաև կարևոր փոփոխություն։
Արևմոդելսը դարձել է ներառականության, վստահության և փոփոխության մասին խոսող հարթակ: Մեր գործունեությունը բազմիցս հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ներկայացնելով երեխաների ուժը, գեղեցկությունն ու անսահման հնարավորությունները:
Արև ու սեր
Եթե ցանկանում եք դառնալ այս լուսավոր ճանապարհի մի մասը, կարող եք աջակցել մեր գործունեությանը' փոխանցում կատարելով Արևմոդելս-ի հաշվեհամարին:
Բանկ՝ Արդշինինվեստբանկ
Հաշիվ՝ 2477605676330000
Ցանկացած աջակցություն՝ մեծ փոփոխության մի մասն է։ Միասին կերտում ենք ներառական հեղափոխություն։
«Արևմոդելս»-ը Հայաստանում առաջին ներառական մոդելային գործակալությունն է, որը միավորում է Դաունի սինդրոմով երեխաներին, ստեղծում նրանց ինքնադրսևորման և զարգացման հնարավորություն։ Կազմակերպությունը իրականացնում է սոցիալական նախագծեր, նորաձևության ցուցադրություններ, լուսանկարահանումներ և ներառական միջոցառումներ։ Ձեր աջակցությունը օգնում է զարգացնել ներառական հասարակություն և իրականացնել երեխաների երազանքները։





































