Եվ սա միայն առաջին էջն է մեր պատմության:
Առջևում նոր ծրագրեր են, նոր համագործակցություններ, նոր երազանքներ և նոր հաղթանակներ։ Մենք շարունակելու ենք ստեղծել հնարավորություններ, կոտրել կարծրատիպերը և ապացուցել, որ յուրաքանչյուր երեխա կարող է փայլել, եթե նրան տրվի այդ հնարավորությունը։
Շնորհակալ ենք բոլոր ծնողներին, գործընկերներին, աջակիցներին և, իհարկե, մեր արևային մոդելներին՝ այս ճանապարհը մեզ հետ անցնելու համար։
Համահիմնադիրների խոսքը
Երբ մեկ տարի առաջ ստեղծեցինք Արևմոդելսը, մենք պարզապես ցանկանում էինք, որ յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունենա երևալու, գնահատված լինելու և հավատալու սեփական ուժերին։ Այս մեկ տարին մեզ սովորեցրեց, որ ամենամեծ փոփոխությունները սկսվում են հավատից։ Հավատից՝ երեխայի նկատմամբ, հավատից՝ ծնողների ուժի նկատմամբ, հավատից՝ այն գաղափարի նկատմամբ, որ ներառական հասարակությունը հնարավոր է։ Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում մեր արևային մոդելներին, նրանց ընտանիքներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր այս մեկ տարվա ընթացքում հավատացել են մեզ և քայլել մեր կողքին։Արևմոդելսի առաջին տարին միայն սկիզբն է։ Մենք շարունակելու ենք ստեղծել հնարավորություններ, բացել նոր դռներ և անել ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր երեխա կարողանա երազել, զարգանալ և իր արժանի տեղն ունենալ հասարակության մեջ։
Սիրով՝
Արևմոդելսի համահիմնադիրներ






















































